211652_close_icon
views-count16429 դիտում article-date 11:49 01-03-2014

Գորիսում ինքնասպան է եղել ցմահ ազատազրկված կալանավորի 18-ամյա աղջիկը

Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Իվանի Ձոր կոչվող հատվածում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Գորիսի բնակիչ, 18-ամյա Սյուզաննա Քոչարյանի դին, և այն դուրս բերելու համար Գորիսի ոստիկանները դիմել են տեղի հրշեջ-փրկարարներին, ովքեր արդեն ժամանում են, որպեսզի դին դուրս բերեն ձորից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է. այն կատարելուց առաջ Ս. Քոչարյանը այդ մասին հեռախոսով SMS է ուղարկել եղբորը: Ըստ ֆոտոլրագրողի՝ Ս. Քոչարյանի մայրը մահացած է, իսկ հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, տարիներ առաջ ցմահ ազատազրկման է դատապարտվել, ով մեկ անգամ Գորիսի, և 1 անգամ էլ Նուբարաշենի բանտից դիմել է փախուստի: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր