Գյումրու Անի թաղամասում ինքնասպան եղած աղջիկը գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի էր. Aravot.am
Այսօր Գյումրու Անի թաղամասում գտնվող Չարենցի 10 հասցեում ինքնասպան է եղել 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանը, որին, մայրը գտել է զգեստապահարանի վերևի հատվածից կախված:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ժենյա Սարիբեկյանը երկրորդ կուրսի ուսանողուհի է, սովորում է Գյումրիում, և նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մեզ հաջողվեց ճշտել, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժնում, նա նկարչուհի է: Աշխատում էր նաև «Տիրամայր Հայաստան» կենտրոնում կամ ինչպես Գյումրիում առավել հայտնի է՝ կուսանոցում`որպես դիզայներ: Այստեղի ղեկավարությունը է ֆինանսավորել նրան , որ սովորի մագիստրատուրայում: Նրանք երկու քույրեր են, քույրն ամուսնացած է, գտնվում է ՌԴ- ում է, ինքը բնակվում էր մոր հետ մեկ սենյականոց բնակարանում:
Հարևանների ասելով, շատ համեստ ընտանիք են, մայրն աշխատում է նույն թաղամասի հագուստեղենի խանութներից մեկում, Ժենյան էլ տաղանդավոր նկարչուհի է: Կան որոշ տեղեկություններ, որ նա պատրաստվում էր առաջիկայում նշանվել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, իր հանձնարարությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2015/02/08/540152/]այստեղ[/url]