211652_close_icon
views-count2711 դիտում article-date 10:17 04-03-2014

Կապանում Անժելան, Սիրունն ու Մայիսն անչափահաս աղջիկ են «մատակարարել» պարսիկ վարորդներին. Ժամանակ

«Ժամանակ»֊ը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42-ամյա Անժելան և 48-ամյա Սիրունը, ինչպես նաև 53-ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում: 2012 թվականի ընթացքում Անժելան շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, Կապան է տեղափոխել եւ Կապանի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում պոռնկության շահագործման մեջ է դրել... աղջիկ երեխայի: Նրան առաջարկել են ավտոկայանատեղիում հանգրվանած... պարսիկ վարորդներին: Անժելան ու Սիրունը, ըստ մեղադրանքի, տիրացել են երեխայի մատուցած սեռական ծառայությունների դիմաց պարսիկների վճարած գումարներին: Բացի այդ, Անժելան, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու եւ ավելի անձանց՝ Սիրունի և Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Անժելան ապօրինի պահել և օգտագործել է Հ.-ի անձնական կյանքի տեղեկությունները, կատարել է սուտ մատնություն՝ Հ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար: Սիրունը, հնագույն մասնագիտությամբ զբաղվելուն զուգահեռ, ըստ մեղադրանքի, վերը հիշատակված երեխային պահել է պոռնկության շահագործման վիճակում: Երրորդ ամբաստանյալը՝ Արամայիսը, «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի տնօրենն է եղել: Ըստ մեղադրանքի՝ երկու և ավելի անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող ավտոտնակը նա տրամադրել է Անժելային, Սիրունին, Հ.-ին եւ հավաքագրված անչափահաս աղջկան, ովքեր այնտեղ պարբերաբար սեռական հարաբերություններ են ունեցել պարսիկ վարորդների հետ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր