Տարվա սկզբից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածը Ղրիմ է այցելել 630 հազար զբոսաշրջիկ
Ղրիմի առողջարանների և զբոսաշրջության նախարար Ելենա Յուրչենկոն հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ այս տարվա սկզբից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում թերակղզի է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, ինչը, նրա խոսքերով, վկայում է, որ Ղրիմը պահանջված վայր է:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նախորդ տարի թերակղզի ընդհանուր զբոսաշրջային հոսքը կազմել է մոտ 40 մլն մարդ: Համաձայն Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի կանխատեսումների, այս շրջանում տարածաշրջան կայցելի մոտ 50 մլն մարդ: