11080 դիտում
22:12 08-06-2017
Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Մերսեդես Բենց» ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 8-ին ընդունել է «Մերսեդես Բենց» ընկերության ներկայացուցիչներին՝ մեծ մեքենաների վաճառքի և մարքեթինգի գծով ղեկավար Ութց Ռախների գլխավորությամբ։
Նախարարը մինչ այս արդեն հանդիպել էր «Մերսեդես Բենց» ընկերության Հայաստանի ներկայացուցիչներին, քննարկել նոր տրանսպորտային համակարգ մշակելու ծրագիրը։
Հերթական հանդիպումը նպատակ ուներ ընկերության պատասխանատուների հետ քննարկելու ծրագրի մանրամասները։
Ներկայացնելով միասնական տրանսպորտային համակարգի ծրագիրը՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ մեր երկրում տրանսպորտային համակարգը բարելավելու, տրանսպորտային ցանցն արդյունավետ կառավարելու նպատակով որոշակի քայլեր են կատարվել: Նա հույս հայտնեց, որ համաշխարհային մեծ համբավ և փորձ ունեցող ընկերության հետ այս ուղղությամբ համատեղ գործունեությունը կարող է արդյունավետ լինել։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երթուղիների սպասարկման, ուղևորահոսքերի կառավարման, տրանսպորտային միջոցների հարմարավետության, օպերատորների ընտրությանն առնվող մի շարք հարցեր։
Համաձայնություն ձեռք բերվեց ծրագրի նպատակների և համագործակցության ուղղությունների վերաբերյալ որոշակի ուսումնասիրությունից հետո կրկին հանդիպել՝ ներկայացնելով որոշակի առաջարկություններ։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
17:36 03-03-2014
Բացահայտում լուսադեմին. կողային հայելիներ` «Մերսեդես Բենց»-ից
1883 դիտում
18:36 15-12-2016
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունեց չինական «GSAFETY» ընկերության ներկայացուցիչներին
Այս բաժնից
571 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1135 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն