2300 դիտում
19:14 01-03-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններին հրահանգեց օգնել քաղաքացիներին և նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից. տեսանյութ, ֆոտոշարք
Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն ացկացրեց ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ: Մինչ այդ, ծանոթանալով տեսանկարահանման միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններից պահանջեց առավելագույն սկզբունքայնություն` երթևեկության վերահսկման գործում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության կարգավորման, դպրոցամերձ տարածքներում և կանգառներում ծառայության ուժեղացման, փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների համակարգի թարմացման ու ամբողջացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման և մի շարք այլ հարցեր:
Ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ տվեց աշխատանքում իրենց տրանսպորտն օգտագործող գյուղացիների հանդեպ հատուկ վերաբերմունքի, շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկը վերահսկելու, մեքենաների կայանման կանոնների պահպանումը խստացնելու վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով տարիներ շարունակ օրինական կերպով չփաստաթղթավորված տրանսպորտային միջոցների ցավոտ հիմնախնդրին՝ հրահանգեց այդ հարցում օգնել քաղաքացիներին և նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը եղավ ճանապարհային երթևեկության տեսադիտարկման կենտրոնում, ծանոթացավ աշխատանքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց դիտարկումն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11112 դիտում
16:58 19-06-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Երևանի քրեականի պետին
5392 դիտում
21:42 07-05-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՃՈ թերությունները վերացնելու ժամկետներ է նշանակել . (տեսանյութ. ֆոտոշարք)
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին