Ղրիմում փորձել են գրավել Գերագույն ռադայի և նախարարների միության շենքերը
Այս գիշեր Ղրիմում Գերագույն ռադայի և նախարարների միության շենքերի գրավման փորձ է իրականացվել, հայտնում է RIA Novosti-ն։
Համապատասխան հայտարարություն է արել նախարարների միության նախագահ Սերգեյ Ակսենովը։
Նա նաև հավելել է, որ Ղրիմի տարածքում զինված կազմավորումներ են գործում։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ֊ը Ղրիմի իրադրությունների զարգացման հետ կապված իր անհանգստություն է հայտնել, ասելով, որ այս գիշեր Կիևից ժամանած զինված անձինք փորձել են գրավել Ղրիմի ՆԳՆ շենքը։