Սիմֆերոպոլում անհայտ անձինք այսօր գիշեր գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և նախարարությունների միության շենքերը։ Այս մասին հայտնել է ղրիմյան պառլամենտի թաթարների առաջնորդ Ռաֆաթ Չուբարովը, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Սիմֆերոպոլի կենտրոնական հատվածը շրջափակակված է իրավապահների կողմից։ Երթևեկությունն և հետիոտների մուտքն արգելված է։
«Զանգահարել, հայտնել են, որ Ղրիմի Գերագույն ռադան և նախարարների մությունը գրավված է զինված մարդկանց կողմից։ Նրանք դեռ պահանջներ չեն ներկայացրել»,֊ իր ֆեյսբուքի էջում գրել է Չուբարովը։