Բրազիլիայում ընտրություններում պարտված նախկին նախագահի կողմնակիցները գրավել են նախագահական նստավայրը, Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 8-ին Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են կատարել մայրաքաղաք Բրազիլիայում։
Ինչպես հաղորդում է CNN Brasil-ը, վերջիններս՝ զինված փայտերով ու քարերով, ներխուժել են Կոնգրեսի շենքը, նախագահական նստավայրը (Պլանալտո պալատ), Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել։
Իրավիճակի հետ կապված՝ Բրազիլիայի մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարել։
Ըստ նախնական տեղեկությունների, անկարգություններին մասնակցել է մոտ հինգ հազար մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 400-ը։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։