211652_close_icon

Նիկոլ Փաշինյանի վիճակը կայուն է, սակայն դուրսգրման մասին խոսելը վաղ է. Անատոլի Գնունի

views-count1723 դիտում article-date 12:50 01-03-2014
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վիճակը կայուն է, սակայն դեռ այն վիճակում չէ, որ քննարկեն, թե երբ դուրս կգրվի: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: «Թեեւ հետվիրահատական վիճակը կայուն է, սակայն նա ընդունվել է ծանր վիճակում, քանի որ բարդացած դեպք էր: Կույր աղիքը բարդ վիճակում էր գտնվում»,- նշեց Անատոլի Գնունին: Ավելի վաղ Անատոլի Գնունին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Նա փոխանցել էր, որ Ն. Փաշինյանը կենտրոն է տեղափոխվել «Գանգրենոզ կույր աղիք» ախտորոշմամբ, իսկ վիրահատությունն անցել է նորմալ:

Նմանատիպ նյութեր