211652_close_icon
views-count2099 դիտում article-date 19:32 10-03-2014

Արա Շիրազի վիճակը ծայրահեղ ծանր է. Անատոլի Գնունի

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու` քանդակագործ Արա Շիրազի վիճակը, ով «գլխուղեղի ինսուլտ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ծայրահեղ ծանր է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Հարցին, թե նրա մոտ դրական կամ բացասական դինամիկա՞ էլ չի նկատվում, ասաց. «Դրական դինամիկա չկա, իսկ ավելի վատ չի լինում»: Անատոլի Գնունին նաեւ նշեց, որ Արա Շիրազը շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքին: Հիշեցնենք, որ Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին: «Կատարվել են ռիանիմացիոն գործողություններ, միացված է արհեստական շնչառություն: Սակայն ինչպես անգիտակից ընդունվել է, այնպես էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմուքնում»,- նշել էր Ա. Գնունին:

Նմանատիպ նյութեր