Համլետ Ղուշչյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և դուրս գրման մասին խոսելը դեռ վաղ է
Հաղորդավար Համլետ Ղուշչյանը շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Նա միաժամանակ փոխանցեց, որ Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է կյանքին վտանգ չի սպառնում:
Հարցին, թե ինչ ախտանիշներով է տեղափոխվել իրենց մոտ, ասաց. «Ինքը ունի իր քրոնիկական հիվանդությունները, շաքարային դիաբետ, առիթմիա: Իսկ մեզ մոտ երեկ ընդունվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով»:
Անատոլի Գնունին նաեւ նշեց, որ դեռեւս դուրս գրման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դեռ 48 ժամվա ընթացքում պետք է լրացուցիչ ստուգում անցնի, որպեսզի պարզվի՝ ինսուլտի օջախը զարգացել է, թե ոչ: