Նիկոլ Փաշինյանի վիրահատությունը նորմալ է անցել. Անատոլի Գնունի
Ազգային Ժողովի «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նա փոխանցեց, որ Ն. Փաշինյանը կենտրոն է տեղափոխվել «Գանգրենոզ կույր աղիք» ախտորոշմամբ, իսկ վիրահատությունն անցել է նորմալ:
Հարցին, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Նիկոլ Փաշինյանը, Ա. Գնունին ասաց, որ դեռ վաղ է դուրս գրվելու մասին խոսելը, քանի որ առաջին հետվիրահատական օրն է, ընթացքում պարզ կդառնա: