211652_close_icon
views-count12155 դիտում article-date 10:23 01-03-2014

Երևանում 44-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մեկ այլ Mercedes-ի ու հայտնվել մայթին

Այսօր՝ մարտի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 44-ամյա Սամվել Ավագյանը իր վարած Mercedes մակնիշի 60 DR 060 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին կայանված Կոնդ թաղամասի բնակիչ, 62-ամյա Ռաֆիկ Խաչատրյանին պատկանող Mercedes մակնիշի 31 ՕՏ 221 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Խաչատրյանի Mercedes-ն էլ առաջ ընթանալով բախվել է Երևանի Զավարյան փողոցի բնակիչ, 33-ամյա Դավիթ Խաչատրյանին պատկանող Volkswagen Golf մակնիշի 07 ՍՏ 433 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածից հետո Ս. Ավագյանը Mercedes-ով դուրս է եկել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր