211652_close_icon
views-count43958 դիտում article-date 18:47 22-08-2017

Երևանում 22–ամյա վարորդը Niva-ով տապալել է լուսակիրը և հայտնվել մայթին. պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջանիբեկյան –Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում 22-ամյա Արման Ենոքյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 97 ՍՏ 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը /սվետաֆոր/ այնուհետև հայտնվել մայթին՝ բախվելով կայանված վիճակում գտնվող Gold մակնիշի 35 CO 804 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար էր եղել: Վարորդները մեկը մյուսին չզիջելով՝ ստեղծել էին հսկայական խցանում: ՃՈ-ի ժամանումից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվեց: Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ մակնիշի ավտոմեքենա, ով, ըստ տեղեկությունների՝ տաքսի է, վթարային իրավիճակ է ստեղծել Niva-ի վարորդի համար, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Niva-ի վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Յուղման կետի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր