211652_close_icon
views-count905 դիտում article-date 13:39 28-02-2014

Կենսաբանական անվտանգության ապահովումը ՀՀ ազգային անվտանգության առաջնահերթություններից է, Արթուր Բաղդասարյան

Այսօր տեղի է ունեցել <<Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի>> մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղարը նշել է. <<Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը: Կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի և խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը և այլն: Համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից՝ անխոչընդոտ տարածման դեպքում կամ կանխամտածված կիրառման պարագայում լուրջ, իսկ հաճախ՝ մահացու սպառնալիք են և կարող են լրջորեն խոչընդոտել հասարակության բնականոն գործունեությունն ու խաթարել երկրի տնտեսական զարգացումը>>: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ ներկայումս աշխարհում մեծ ջանքեր են գործադրվում համաճարակային կամ պանդէմիկ վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան պայքարի միջոցներ մշակելու և կիրառելու ուղղությամբ՝ ներգրավելով ազգային և միջազգային գիտական ներուժը` կարևորելով «Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգիե ընդունման անհրաժեշտությունը: Հայեցակարգի ընդունումը նախատեսված է Ազգային անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով: Հայեցակարգի նախագիծը նախատեսվում է մշակել, հաշվի առնելով Հայաստանի փորձը, միջազգային ձեռքբերումները, վերջին տարիների վիճակագրությունն ու զարգացման միտումները: Հայեցակարգի ընդունմամբ կապահովվի Հայաստանի կողմից որդեգրած և միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացումն ու լուրջ նախադրյալներ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում: Հանձնաժողովը որոշել է մինչև հոկտեմբեր մշակել հայեցակարգը, որից հետո այն կներկայացվի Անվտանգության խորհրդի հաստատմանը:

Նմանատիպ նյութեր