1604 դիտում
17:59 25-03-2014
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ է. Արթուր Բաղդասարյան
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
ԱԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ պաշտպանության վերանայման գործընթացը մշտապես գտնվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում` որպես ժամանակակից Զինված ուժերի ձևավորման, ռազմական սպառնալիքների չեզոքացման ու ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ:
<<Շուրջ չորս ամիսների ընթացքում ՀՀ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և շահագրգիռ մարմինների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ օպերատիվ կերպով իրականացնել ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակումը՝ ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնելու համար: Հարկ եմ համարում նշել, որ նշված փաստաթղթի ընդունումը ունի ռազմավարական նշանակություն, ավելին` փաստաթղթով մեկնարկելու է ԱԱԽ աշխատակազմի կողմից ռազմավարական մի շարք հիմնարար նշանակության փաստաթղթերի մշակումը, որոնք սահմանված են ԱԱԽ 2014թ. գործունեության ծրագրով և ուղղված են ազգային անվտանգության իրավական ու մեթոդաբանական հիմքերի ամրապնդմանը: Մասնավորապես՝ 1. Ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման սցենարների, դրանցով գործելու տարբերակների մշակում ըստ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման:
2. Ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմի մշակում>>,-նշել է Արթուր Բաղդասարյանը, հավելելով, որ նշված երկու հարցերը ենթակա են քննարկման ԱԱԽ-ում այս տարվա ընթացքում:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքի ավարտին ընդգծել է. <<Պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլում մենք պետք է ամրապնդենք նախորդ փուլի ձեռքբերումները, ապահովենք Զինված ուժերի համընթաց զարգացումը, ստեղծենք իրական երաշխիքներ ռազմական հնարավորությունների մեծացման, պետության և ժողովրդի պաշտպանվածության բարձրացման, զինված ուժերի մարտունակության ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացման համար>>:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
19:26 25-03-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող հանձնաժողովի նիստը
991 դիտում
10:37 15-07-2022
Պատերազմական հանցագործությունների մասին հիշատակումները զսպող գործուն մեխանիզմ են․ «Հայաստանի հանրապետություն»
Այս բաժնից
340 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան
556 դիտում
15:49 15-11-2024
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը. ՊԵԿ