1729 դիտում
19:23 21-03-2016
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը արգելել է որոշ կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում:
Հսկիչ գնման շրջանակներում «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքում դրանցում հայտնաբերվել է չհայտարարագրված սինթետիկ բաղադրատարր՝ «Տադալաֆիլ», որի օգտագործումը (առկայությունը), համաձայն Մաքսային միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, վերոնշյալ կենսաբանական ակտիվ հավելումներում չի թույլատրվում:
Ըստ այդմ` 17.12.2015թ. արտադրված 118 տուփ «Սեալեքս ֆորտե» N 12 և 66 տուփ «Ալիկապս» N8 (0,45 գր) ("АЛИ КАПС" ("ALI CAPS") капсулы по 0,45г, "СЕАЛЕКС ФОРТЕ" ("SEALEX FORTE") капсулы по 0,42г) կենսաբանական ակտիվ հավելումների (դեղապատիճների) իրացումն արգելվել է:
Արգելվել է «Սեալեքս ֆորտե» և «Ալիկապս» կենսաբանական ակտիվ հավելումների ներկրումն ու կասեցվել իրացումը:
Նմանատիպ նյութեր
2168 դիտում
18:37 27-03-2014
Կենսաբանական ակտիվ հավելումների շրջանառությունը ուշագրավ հարցեր է առաջ բերում. Սուր անկյուն. տեսանյութ
2776 դիտում
18:51 01-02-2019
Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան
Այս բաժնից
610 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
820 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
835 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են