211652_close_icon

Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը նորմալ է անցել, վիճակը կայուն է

views-count973 դիտում article-date 19:07 22-01-2026
Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին։ Նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ հայտնեց՝ վիրահատությունը նորմալ է անցել։

«Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն   ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է Ավանեսյանը։

Նմանատիպ նյութեր