Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց. ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը:
Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը սրանից առաջ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է ելնելով իր ազգային շահերից, և նույն ժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:
[b]«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 9 հունիսի 2020թ.[/b]