Դոնեցկում զինված, դիմակներով անհայտ անձինք գրավել են քաղխորհրդի շենքը։ Այս մասին հայտնում է «ОстроВ»֊ը։
Նշվում է, որ կրակոցներ չեն գրանցվել, մարդիկ ուղղակի առանց դիմադրության ներս են մտել շենք։ Նրանք մարդկանց խնդրել են քաղխորհրդի շենքից դուրս գալ։
Նշվում է նաև, որ զավթիչները հայտարարել են, որ աշխատակիցների նկատմամբ բռություն չեն կիրառի՝ առաջարկելով նրանց մնալ աշխատատեղերում։
Ներկայումս զավթիչների պահանջները պարզելու համար նրանց հետ բանակցություններ են անցկացվում։