Հալկը՝ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի լավագույն խաղացող. տեսանյութ
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է հարցումը, որը պետք է որոշեր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն խաղացողին:
Մեծ առավելությամբ երկրպագուները լավագույն խաղացող են ճանաչել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին» հարձակվող Հալկին, որը հավաքել է ձայների 46 տոկոսը:
Բրազիլացուն հետևում է Լուկաս Պոդոլսկին («Գալաթասարայ, 20%) և Իվան Ռակիտիչը («Բարսելոնա, 15%):
Հիշեցնենք, որ 3-րդ տուրում Հալկը «Լիոնի» հետ խաղում (3:1) դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: