211652_close_icon
views-count7026 դիտում article-date 13:05 26-02-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները, Kia-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Խուդյակով փողոցի թիվ 14 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Տիգրան Միհրանյանի վարած Mercedes մակնիշի 35 DS 760 համարանիշի, 42-ամյա Գուրգեն Վարդանյանի վարած Mercedes 09 UO 816 համարանիշի, 37-ամյա Լիլիանա Ճաղարյանի վարած Kia Rio մակնիշի 110 LV 61 համարանիշի և 28-ամյա Տարոն Խեչոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 DO 219 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Էլեկտրացանցի ներկայացուցիչները, քանզի էլեկտրասյունը ամբողջովին վնասվել էր և կախված էր օդում լարերից: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր