1596 դիտում
21:12 07-04-2015
Շահագործման են հանձնվել զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերը
Անցնելով կազմավորման ու կայացման դժվարին ուղի, հարստացնելով ու կատարելագործելով մասնագիտական ունակությունները, ձեռք բերելով բժշկական արդիական սարքավորումներ ու բարելավելով շենքային պայմանները՝ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն այսօր բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված խնդիրները:
Ազգային բանակի բուժծառայողներն այսօր իրականացնում են բարդ ու եզակի վիրահատություններ, հետամուտ են տեսական և գործնական մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Որպես թիկունքային ապահովման հատուկ օղակ՝ ռազմաբժշկական ծառայությունը մշտապես գտնվում է պաշտպանական գերատեսչության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Ապրիլի 7-ին՝ Առողջության համաշխարհային օրը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շահագործման են հանձնվել ժամանակակից չափանիշներին համապատասխանող բժշկական երկու մասնաշենքերը, որտեղ կգործեն թռիչքային փորձաքննության, դիմածնոտային, ատամնաբուժական, ռազմադաշտային թերապիայի և մի շարք այլ բաժանմունքներ:
Միջոցառման ընթացքում շնորհավորելով բուժծառայողներին և որպես մարտունակ բանակի կարևորագույն նախադրյալ ընդգծելով բժշկական ապահովման դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ հայկական զինված ուժերում շարունակվում են լիարժեք ու որակյալ, նորագույն ձեռքբերումների վրա հիմնված ռազմաբժշկական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները, ինչի արդյունքներն ակնհայտ են:
Հոսպիտալի բժշկական նոր մասնաշենքերի բացման արարողության ավարտին բարձրաստիճան զինվորականների և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է ամբողջովին հիմնանորագված, նոր գույքով, տեխիկական միջոցներով և բժշկական սարքավորումներով հագեցած շինությունների տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Առաջիկա անելիքների կազմակերպման վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոսպիտալի բուժանձնակազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Առողջության համաշխարահին օրվա, ինչպես նաև Մայրության ու գեղեկցության տոնի առթիվ, ինչպես նաև զինծառայողների բժշկական սպասարկման գործում ունեցած ավանդի համար մի նախարար Սեյրան Օհանյանը շարք կին բժիշկ զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներով ու պատվոգրեր:
Նմանատիպ նյութեր
7108 դիտում
21:13 09-04-2016
Զինվորական հոսպիտալում գտնվող 5 ծայրահեղ ծանր վիրավորներից երկուսը ԵԿՄ անդամներ են. Զինվորական հոսպիտալի տնօրեն
1117 դիտում
09:41 24-11-2024
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ
18437 դիտում
09:41 25-01-2018
Հայաստանի ագրարային համալսարանից վերցրել են 3 մասնաշենքերը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
661 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
589 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ