1648 դիտում
22:00 25-02-2014
Սրանց ագրեսիան իրենցից հին է
Ադրբեջանը չի դադարում հոխորտալուց գրեթե բոլոր մակարդակներում. Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի տեղակալ Զիյաֆետ Ասկերովը, ով կարծում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունք չի տալիս և [url=https://shamshyan.com/hy/article/140224162334/]մեռած կառույց է[/url], լավագույնս արտահայտում է ողջ ադրբեջանական հանրության գազանային տրամադրությունը և բարքն ու վարքը: Նա հավելում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կախված է Ադրբեջանի ռազմական ուժից՝ մոռանալով, որ իրականում այն շատ դեպքերում միայն պայմանավորված է ադրբեջանական նավթի ծավալով և գնով: Իսկ ուժի գործոնը, որն իր հերթին պայմանավորված է ազգային գիտակցությամբ և ոգու բարձրությամբ, չի կարող ոչ մի հարց լուծել հօգուտ Ադրբեջանի:
Ադրբեջանի ներկայիս ագրեսիան շատ կարևոր նյութ է էթնիկ հոգեբանության և ընդհանրապես կոնֆլիկտաբանության համար: Եվ եթե դիմենք այս գիտակարգերի նվաճումներին, ապա կտեսնենք, որ ագրեսիան մեծ մասամբ ծնունդ է սեփական անզօրության զգացումի և դրա դեմ սեփական բանականության ընդվզման: Հոգեբանության մեջ կա մի երևույթ, որ հայերեն կարելի է նկարագրել այսպես. իղձերի և ցանկությունների փլուզման հետևանքով առաջացող հիասթափություն: Այս հիասթափությունն, իհարկե, ադրբեջանական հանրությունն ապրեց հայերիս մասնակի (ասում ենք մասնակի, որովհետև, մեր խորին համոզմամբ, բուն հայկական տարածքների միայն մի մասն է ազատագրված. այս համոզումն ունի ճշգրիտ գիտական հիմնավորում ) ազատագրական պայքարում տարած հաղթանակի առթիվ: Ադրբեջանական հանրությունը հայերիս ազատագրական պատերազմի ժամանակ ականատես եղավ, թե ինչպես են իրենց ղեկավարները բազում երիտասարդների ուժով ուղարկում ռազմաճակատ՝ շատ հաճախ խաբելով, շատ հաճախ մեծ պարգևներ խոստանալով, երբեմն էլ ուղղակի սպառնալով:
Սրան հավելենք նաև այն խայտառակ պարտությունը, որը կրեց ագրեսոր հրոսակախումբը, որն անվանվում է Ադրբեջան (միտումնավոր չենք ասում Ադրբեջանի պետություն կամ ժողովուրդ կամ ազգ…, որովհետև կրկին ճշգրիտ փաստերով հիմնավորված է, որ «Ադրբեջան» կոչվածը ոչ մի (միջազգային կամ այլ) իրավունքի համաձայն, չի կարող ճանաչվել ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդական կամ ազգային միավոր):
Ահա այս դեպքերի հիշողության դառը զգացողությունը և բանականության (մենք ենթադրում ենք, որ նրանք էլ կարող են ունենալ բանականություն!!!) հակամարտությունը բերում է մեծ ագրեսիայի, որի պտուղները ճաշակում է այնպիսի մի ազգ, ով իր մշակույթով ստեղծել է մի այնպիսի կենցաղ, որի միայն գողոնը բավական էր մեր տգետ հարևանին, որպեսզի նա ներկայա միջազգային հանրությանը:
Եվ, ամեն դեպքում, ի՞նչը կարող է օգնել այս ագրեսորներին, որպեսզի սրանք «իրենց երկու աչքը հանելով՝ մեր մի աչքն էլ հետը չհանեն»:
Աստղաբաշխական թվերը, որոնք բխում են գետնի տակից և լցվում կաշառակեր որոշ միջազգային լրագրողների ու մեկնաբանների գրպանը, հարկավոր է ուղղել դեպի հոգեբանների գրպանը, և մի գուցե գտնվի մի բարի հոգեբան, որ այդ հրոսակախմբին բացատրի. երբ գլխով հարվածում ես մեխի ծայրին, գլուխդ ծակվում է: Հոգեբան, թերևս, գտնվի, ա՛յ, գլխի մասը խիստ կասկածելի է, եթե ի նկատի ունենանք այնպիսի մի մեծագլխի, ում անուն է, ասենք, Զիյաֆետ Ասկերով:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
15:53 08-06-2015
«02» հաղորդումը դիտելիս ճանաչել են իրենցից խարդախությամբ գումար կորզողին
4186 դիտում
09:42 19-03-2016
Թղթախաղում Սարգսյանը, էրդողանը, Օբաման չախում են իրենցից թույլ ղեկավարներին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1018 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1594 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը
1042 դիտում
22:14 23-11-2024
ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին