4189 դիտում
09:42 19-03-2016
Թղթախաղում Սարգսյանը, էրդողանը, Օբաման չախում են իրենցից թույլ ղեկավարներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Մեդուզա» կայքն օնլայն խաղ է ստեղծել՝ նվիրված ամերիկյան քաղաքականության մասին պատմող հայտնի «Թղթե տնակ» սերիալի չորրորդ եթերաշրջանին: Այն նման է հասարակ թղթախաղի, ուղղակի նկարներում պատկերված են ոչ թե մեզ հայտնի «վալետը», «կոռոլը» կամ «դաման», այլ աշխարհի տարբեր պետությունների լիդերներն իրենց վարկանիշներով:
Խաղի իմաստն այն է, որ այստեղ տարբեր երկրների նախագահներ, այդ թվում Սերժ Սարգսյանը, մրցում են միմյանց հետ իրենց վարկանիշներով: Քաղաքական գործիչները, որպես կանոն, միշտ չափվում են իրենց վարկանիշներով: Խաղը տևում է երեք «պարտիա», որում հաղթելու համար անհրաժեշտ է տեղյակ լինել, թե ինչպիսի վարկանիշ ունեն երկրների ղեկավարաները:
Օրինակ՝ տարածաշջանում ամենացածր վարկանիշն ունի Սերժ Սարգսյանը՝ մոտ 58%, ամենաբարձրն Իլհամ Ալիևը՝ 84,5%: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի վարկանիշը կազմում է 62,1%:
Ինչպես և սպասելի էր, վարկանիշերի ամենամեծ պաշարն ունեն հետխորհրդային երկրների, մեղմ ասած, ավտորիտար երկրների ղեկավարները. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայև՝ 97,8%, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդի Մուհամեդով՝ 97,1%, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմով՝ 90,4%, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո՝ 83,5% և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն՝ 83,9%:
Հատկանշական է, որ հետխորհրդային զորեղ լիդրեների շարքում բավականին «համեստ» դիրքերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 63,6% վարկանիշով: Ըստ խաղի տրամաբանության, որտեղ թղթախաղի սեղանի մի կողմում համացանցից օգտվողն է, իսկ մյուս կողմում՝ «Թղթե տնակ» սերիալի հերոս Ֆրենսիս Անդերվուդը, Պուտինին «խփում» կամ «հաղթում» են ԵՏՄ երկրների ղեկարարներից միայն Նազարբաևը և Լուկաշենկոն:
Սերժ Սարգսյանին և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կարելի է «չախել» Պուտինով: Թղթախաղում Պուտինն անգամ զորեղ է Օբամայից ու Օլանդից, որոնց վարկանիշները հապատասխանաբար կազմում են՝ 51,1% և 51,6%: Այս խաղում Սերժ Սարգսյանով անգամ կարելի է Էրդողանի (վարկանիշը՝ 51,1%) «պորտը տեղը դնել»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
11:00 03-04-2015
Օբաման Պարսից ծովածոցի երկրների ղեկավարներին հրավիրել է Վաշինգտոն
1648 դիտում
22:00 25-02-2014
Սրանց ագրեսիան իրենցից հին է
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1273 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»