211652_close_icon
views-count1169 դիտում article-date 10:19 01-05-2015

ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ. ժողովուրդ

«Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք ևս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են: ՀՀԿ-ն պատրաստ է ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ գյուղատնտեսության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները: Սակայն ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ: Մասնավորապես, ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարների պաշտոնները: Ավելին, ըստ լուրերի, առաջին երկու պորտֆելների մասով ՀՀԿ-ն, կարծես թե, արդեն իսկ համաձայնել է, չլուծված է մնում միայն տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնի հարցը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր