211652_close_icon

Քննարկվել է Հայաստանը միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու հնարավորությունը

views-count2149 դիտում article-date 18:35 07-12-2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Հայտնում է ԱԳՆ-ն։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են սփյուռքահայ համայնքների հետ համագործակցության խորացման, միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու, ինչպես նաև հայ համայնքների ներուժի արդյունավետ ներգրավման հնարավորությունները։
 
Դեսպանը ներկայացրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայիս առաջնահերթությունները, ինչպես նաև կազմակերպության գործառույթների շրջանակում իրականացվող գործընթացները, որոնցում սփյուռքի ներգրավվածությունն ու աջակցությունը կարող են կարևոր դեր ունենալ։
 
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությունները, հայրենադարձության և սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման ուղղությամբ ընթացող միջոցառումները՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցությունն ու դիվանագիտական կառույցների հետ շարունակական կապը կարևոր են այդ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Նմանատիպ նյութեր