1447 դիտում
14:54 24-02-2014
Մխիթարյանը ցանկանում է «Բորուսիա»-ում տեսնել Մովսիսյանին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական Sovsport.ru կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ շատ ուրախ կլիներ, եթե հավաքականի իր խաղընկեր Յուրա Մովսիսյանը տեղափոխվեր Դորտմունդի «Բորուսիա»:
« «Սպարտակ»-ը ինձ մոտ ասոցացվում է, ոչ միայն Օզբիլիսով և Մովսիսյանով, այլև լեգենդար Նիկտա Սիմոնյանով: Ցավոք սրտի նրա հետ անձամբ ծանոթ չեմ, բայց հպարտ եմ, որ նա նման բարձրունքների է հասել ֆուտբոլում: Ինչ վերաբերվում է Մովսիսյանին, ապա նրա մոտ ներկայումս հիանալի ժամանակաշրջան է: Բազմաթիվ գոլեր է խփում և դարձել է «Սպարտակ»-ի առաջատարը: Հուսով եմ, որ նա կկարողանա ապաքինվել և պատրաստ լինել Ռուսաստանի առաջնության առաջին տուրի հանդիպմանը: Հայաստանի հավաքականի համար շատ կարևոր է, որպեսզի Յուրան լավ մարզավիճակում լինի: Ես դեռ ինձ չեմ կարող թույլ տալ Յուրգեն Կլոպին, որևէ խորհուրդ տալ, սակայն շատ ուրախ կլինեի, եթե Յուրան տեղափոխվեր «Բորուսիա»: Առաջընթացի համար նա պետք է տեղափոխվի արևմտյան ուժեղ ակումբ»,-ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
10:41 29-04-2014
Ցանկանում եմ «Բորուսիա»-ում տեսնել Կագավա-Ռոյս-Մխիթարյան հարձակվողական տրիոն. Հումմելս
2090 դիտում
17:41 09-12-2015
«Սպարտակը» չի ցանկանում Յուրա Մովսիսյանին վարձավճարով բաց թողնել
4773 դիտում
12:04 11-03-2015
Մխիթարյանը ցանկանում է մնալ «Բորուսիա»-ում. Մինո Ռայոլ
Այս բաժնից
9319 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3379 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
4846 դիտում
12:39 29-12-2024
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել