Մոսկվայի «Սպարտակը» մտադիր չէ ձմռանը հարձակվող Յուրա Մովսիսյանին վարձավճարով բաց թողնել MLS-ի «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբ:
«Ներկա պահին «Ռեալ Սոլթ-Լեյքը» Մովսիսյանին վարձավճարով վերցնելու շուրջ բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ:
Ամերիկյան ակումբը պատրաստ է վճարել հայ ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որը կազմում է մոտ 2,2 մլն եվրո:
«Սպարտակի» ղեկավարությունը կքննարկի միայն խաղացողին վաճառելու տարբերակը: Բարձր աշխատավարձի պատճառով այս պահին Մովսիսյանի հանդեպ պահանջարկը մեծ չէ», ասել է ռուսական ակումբին մոտ կանգնած աղբյուրը:
Մովսիսյանը «Սպարտակի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից, այդ ընթացքում մասնակցել է 62 խաղի և խփել 25 գնդակ: