Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ներկայիս ակումբից հեռանալու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան:
Վերջինս նշել է, որ Մխիթարյանն իրեն շատ լավ է զգում «Բորուսիայում»:
«Մենք իզուր չէ, որ ակումբի հետ 5 տարվա պայմանագիր ենք կնքել: Նախապատվությունը «Բորուսիային» տալը նախապես լավ մտացված որոշում է եղել: Եվ չնայած նրան, որ Մխիթարյանը միշտ չի խաղում թիմի հիմնական կազմում, ինձ մոտ տպավորություն չկա, որ նա ցանկանում է լքել «Բորուսիան»»,-մեջբերում է Ռայոլի խոսքերը Bild պարբերականը:
Ավելի վաղ Ռայոլը հայտարարել էր, որ Մխիթարյանը ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մինչև օրս նա մասնակցել է 19 խաղի և դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: