«Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հետնապահներն են. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ի հետ դիմակայութնունում իր թիմը ֆավորիտ չի լինի: Պորտուգալացին համոզված է, որ նման իրավիճակում է գտնվում նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը վերոնշյալ փուլում հանդիպելու է «Բավարիա»-ի հետ:
« Եվրոպական ֆուտբոլի բոլոր գրանդներ մնացել են պայքարում: Երբեմն վիճակահանության արդյունքում եմզ բաժին են հասնում հետնապահ թիմեր, սակայ դա այդ դեպքը չէ: Ներկա իրավիճակում «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետնապահներ են»,-ասել է Մոուրինյոն: