Կառուցեք ազատ և հաջողակ պետություն. Սաակաշվիլիի կոչը ուկրաինացիներին՝ Մայդանում. տեսանյութ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Կիևի Մայդանում և իր աջակցությունը հայտնել մայդանցիներին: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նոր պատմություն գրելով՝ ուկրաինացիները փոխեցին աշխարհը և միջազգային ողջ հանրությանը դաս տվեցին:
Սաակաշվիլիի խոսքով՝ Եվրոպայի սիրտը ոչ թե Բրյուսելում է կամ Բեռլինում, այլ Կիևում, և Մոսկվան չի խոչընդոտի Ուկրաինայի եվրոպական ուղին, քանի որ Մոսկվայում չի որոշվում Ուկրաինայի բախտը:
«Այս Մայդանում դուք զարմացրիք ողջ աշխարհին: Սակայն հիմա կրկին պետք է զարմացնեք: Եվս մեկ անգամ զարմացրեք մեզ. Մեկընդմիշտ կառուցե՛ք ազատ և հաջողալ Ուկրաինա»,-ասել է Սաակաշվիլին: