211652_close_icon
views-count10550 դիտում article-date 00:36 24-02-2014

Հայաստանի հավաքականի շանսերի մասին խոսելը հավասարազոր է «ձուկը ջրում բազար անելուն»

Վերջապես եկավ այդքան սպասված պահը և Հայաստանի հավաքականը իմացավ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի իր մրցակիցներին: Մեր ընտրանին հայտնվեց 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն` Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականները: Վիճակահանությունից հետո հայտնի դարձավ նաև մեր ընտրանու [url=https://shamshyan.com/hy/article/140223222059/]խաղացանկը[/url], ըստ որի Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարը կսկսի Դանիայի հավաքականի հետ արտագնա մրցավեճով: Բնականաբար հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է մեր ընտրանու շանսերը ընտրական մրցաշարում: Շատերը նույնիսկ բանավեճի մեջ են մտնում միմյանց հետ և փորձում են մեկը մյուսին համոզել, փաստեր ներկայացնել, որ մեր ընտրանին հեշտ կամ բարդ խմբում է հայտնվել: Բայց բոլորս մոռանում ենք մեկ կարևոր հանգամանք, որ մեր հավաքականը դեռ գլխավոր մարզիչ չունի: Կամ եթե ունենա, ապա ինչպե՞ս նա կաշխատի հավաքականի հետ և ի՞նչ ձևով թիմը կմոտենա ընտրական մրցաշարին: Շանսերի մասին խոսելիս ամենագլխավորը պետք է այդ հանգամանքը հաշվի առնել: Կարծում եմ ներկա պահին հավաքականի շանսերի մասին խոսելը շատ վաղ է: Շատ հավանական է, որ մարտի 5-ին մենք արդեն նոր մարզչի գլխավորությամբ ընկերական հանդիպում կանցկացնենք Ռուսաստանի հավաքականի հետ: Դրանից հետո մեր ընտրանին մոտ երեք ամիս անց լուրջ ստուգատես կանցնի Գերմանիայի հավաքականի հետ Մայնցում կայանալիք ընկերական խաղում, որից հետո պարզ կլինի մեր «միստեր X» մարզչի աշխատանքի արդյունավետությունն ու դրանից հետո կկարողանանք հասկանալ, թե ինչ շանսեր ունի մեր հավաքականը ընտրական փուլում: Թե չէ ներկայումս Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի շանսերի մասին խոսելը հավասարազոր է «ձուկը ջրում բազար անելուն»: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր