Վրաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր կառավարության հետ
Վրաստանի ԱԳ նախարարությունը ողջունել է Ուկրաինայի նոր կառավարությանը և հայտնել նրանց հետ համագործակցելու պատրաստակամություն:
Այս մասին ասվում է պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում:
Վրաստանը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծված դժվարին իրավիճակից պատվով դուրս գալ, կապահովի երկրի տարածքային ամբողջության պահպանումը և կանցկացնի նախագահական ընտրություններ` դեմոկրատական չափորոշիչներին համապատասխան:
Վրաստանի ԱԳ նախարարությունը մեկ անգամ ևս նշել է իր պատրաստակամությունը` համագործակցել նրանց հետ և նրանց ցանկության դեպքում, օգնություն կցուցաբերի երկրի կառավարաման գործում: