Մոսկվայում հայազգի վարորդը Toyota Land Cruiser-ով բախվում է 4 մեքենայի. տեսանյութ
Մոսկվայի Շիրոկայա փողոցում մեծ արագությամբ կարմիր լույսի ներքո ընթացող Toyota Land Cruiser ամենագնացը բախվել էր 4 մեքենայի:
22-ամյա Խաչատուր Պապոյանի վարած մեքենան բախվել էր կին վարորդի վարած Daewoo Matiz մակնիշի մեքենային, որում ավտովթարի պահին գտնվում էր կնոջ 8-ամյա տղան:
Լուրջ վնասվածքներ է ստացել ևս 3 ավտոմեքենա. Nissan Skyline-ը, Suzuki Grand vitara-ն և Toyota Land Cruiser-ը:
Պատահմամբ դեպքի վայրում գտնվող ոստիկանները ցուցաբերել էին առաջին օգնությունը և դուրս բերել մեքենայից երեխային:
Ներկայացնում ենք տեսանյութը: