211652_close_icon
views-count3995 դիտում article-date 17:09 20-02-2014

ԱԺ պատգամավոր «Շմայսը»՝ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» մարտական անցյալի մասին

Չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ: Չեմ էլ կարող ասել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` «Շմայսը»՝ անդրադառնալով ԵԿՄ վարչության անդամ ընտրված Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ «Լիսկային», եւ այն լուրերին, թե նա պատերազմի ժամանակ զորքը թողել ու փախել է: «Սուրիկ Խաչատրյանին անձամբ ճանաչում եմ եւ նրան դիրքեր լքելուց չեմ նկատել: Նա եղել է պատերազամի դաշտում: Չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ: Չեմ էլ կարող ասել: Միայն տեսել եմ, որ պատերազամի դաշտում եւ Գորիսի տարածաշրջանում դիրքերը ամբողջովին իր հրամատարությամբ են հսկվել: Եկեք ճիշտ խոսեմ: Ասացի այն, ինչ տեսել եմ: Ավել բան չեմ կարող ասել»,- ներկայացրեց Առաքել Մովսիսյանը: Դիտարկմանը՝ այսինքն, լա՞վ կռվող է եղել, ավելացրեց. «Կռվողի լավը ո՞րն ա, չեմ հասկանում: Կռվող ա եղել, պատերազմի մասնակից ա»:

Նմանատիպ նյութեր