211652_close_icon
views-count28098 դիտում article-date 20:46 12-06-2022

Ձերբակալվածների պահման վայր տեղափոխված Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» որդու մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղեկություն է փոխանցվել, որ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածերի պահման վայր տեղափոխված Տիգրան Խաչատրյանի մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին է, կապտուկների հայտնաբերման փաստով էլ նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր