Պակիստանի հարավում գտնվող Քարաչի քաղաքում խոշոր ՃՏՊ է գրանցվել։ Վթարի հետևանքով 10 մարդ մահացել է, 5֊ը վիրավոր են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է գնահատվում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ֊ները։
Ըստ ԶԼՄ֊ների հաղորդման, ավտոմայրուղում բեռնատարի վարորդը մարդատար մեքենայի հետ բախման արդյունքում կորցրել է ղեկի կառավարումը և գլորվել գետը։