Պայթյուն՝ Պակիստանում․ կան զոհեր
Պակիստանի Սինդ գավառում գազատար խողովակի պայթյունի հետևանքով 2 զոհ, 2 վիրավոր է գրանցվել։ Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Ըստ ստացված տվյալների, պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի պատճառը գազատար խողովակի գազի արտահոսքն է եղել։ Ըստ ոստիկանների խոսքերի, ահաբեկչության վարկածը քիչ հավանական է։
Միջադեպի հետևանքով դադարեցվել է մի շարք մոտակա քաղաքների գազամատակարարումը։