Վլադիվոստոկում երկրաշարժ է գրանցվել
                        Ռուսաստանի Վլոդիվոստոկ քաղաքի մոտակայքում  4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է տեղի ԱԻՆ գլխավոր վարչությունը։ 
Երկրաշարժը գրանցվել է վաղ առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 06:20֊ին։ Էպիկենտրոնը գտնվել է Վլոդիվոստոկից 30 կմ դեպի հարավ֊արևելք։
Տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

