Վլադիվոստոկում կրկեսի դռների առաջ հիմալայան արջի 2 շաբաթական քոթոթ են թողել: Կրկեսի աշխատակցի խոսքով, ձագին տուփի մեջ հայտնաբերելուց հետո դիմել են անասնաբույժի: Վերջինիս կատարած զննությունը ցույց է տվել, որ կենդանին առողջ է:
Այժմ քոթոթին երեք ժամը մեկ մանկական սնունդ են տալիս: Որոշ ժամանակ անց նրան կսկսեն վարժեցնել: Հիմալայան արջն ընդգրկված է Ռուսաստանի «Կարմիր» գրքում: Այդ տեսակի արջերն ապրում են Պրիմորսկի եւ Խաբարովսկի երկրամասերում: