211652_close_icon

44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում

views-count877 դիտում article-date 10:14 09-11-2025
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։

Մարտական գործողությունները, որոնք տևեցին 44 օր, ընդգրկեցին Արցախի մի շարք քաղաքներ և բնակավայրեր՝ ուղեկցվելով ծանր հրետակոծություններով և անօդաչու սարքերի կիրառմամբ։

Պատերազմի ընթացքում զոհեր եղան ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում։ Հոկտեմբերի և նոյեմբերի ամիսներին տեղի ունեցան առավել ինտենսիվ բախումներ Շուշիի, Հադրութի և հարակից գյուղերի ուղղություններով։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով հաստատվեց հրադադարն ու զորքերի տեղակայման նոր գծերը։

Այսօր վաղ առավոտից սկսվել է մարդկանց հոսքը դեպի «Եռաբլուր» զիվորական պանթեոն։

Նմանատիպ նյութեր