211652_close_icon
views-count30333 դիտում article-date 12:59 06-03-2015

Վազգեն Սարգսյանը տարիներ առաջ ի՞նչ գաղտնիք է բացել Սուրեն Խաչատրյանին` Լիցկային, որը նա այսօր հումորով է հիշում

Սպարապետ Վազգեն Սարգսյանը շատ սուր հումոր ուներ: Մի անգամ ինձ մի գաղտնիք բացեց ու ասաց. «Սուրեն, եթե Մոսոյին էլ մարդ համարենք, 4 հոգի գիտի այս մասին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան: Խոսելով գաղտնիքի մասին՝ ավելացրեց. «Մեկին պետք է պաշտոնի նշանակեին: Չէին ցանկանում, որ մինչեւ նշանակումը ինֆորմացիան տարածվի: Ինքը իր վարորդին՝ Մոսոյին, շատ էր սիրում եւ հետեւաբար ազատ նման հումոր արեց: Ասաց՝ Սուրեն, եթե Մոսոյին էլ մարդ համարենք, չորս հոգի գիտի այս մասին»: Միաժամանակ ավելացրեց, որ Վազգեն Սարգսյանը երկրին՝ հողին ու ջրին, ընկերներին նվիրված հայ լինելուց բացի, նաեւ շատ մեծ եւ սուր հումոր ուներ:

Նմանատիպ նյութեր