211652_close_icon
views-count1790 դիտում article-date 15:38 19-02-2014

Ռուսաստան-Հայաստան խաղի տոմսերը` «Կուբան» մարզադաշտից

Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Կուբան» մարզադաշտի տոմսարկղերից՝ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի առկայությամբ (ՀՀ անձնագիր): Տոմսերի վաճառքը կիրականացվի մարտի 4-ին՝ 11:00-ից մինչև 19:00 և մարտի 5-ին՝ 11:00-ից մինչև խաղի սկիզբը՝ 18:00: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի վեցերորդ սեկցիան: [img]http://www.ffa.am/uploaded/Kuban-stadium-scheme.jpg[/img]

Նմանատիպ նյութեր