Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Բրոնշտեյնի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր, հայտնում է Armchess.am-ը:
Նրանք մեկ միավորով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Բահադուր Ջոբավայից (Վրաստան):
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանն ունեն 4,5-ական միավոր: