6242 դիտում
16:10 09-07-2017
Գեորգի Կետոևը երրորդ տեղն է զբաղեցրել Ալի Ալիևի հուշամրցաշարում
Ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ Կասպիյսկ քաղաքում մասնակցում են Ալի Ալիևի հուշամրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել էր, որ մրցավայր մեկնելու են հինգ ըմբիշներ, որոնք ընթացիկ տարում համեմատաբար քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգում:
Սակայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ավելի ուշ ճշտեց, որ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը վնասվածք է ստացել և չի մեկնել:
Կասպիյսկում մրցումային առաջին օրը գորգ մտել են Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ և Գեորգի Կետոևը՝ 97 կգ: Առաջին երկուսն անմասն են մնացել մրցանակային տեղերից, իսկ Կետոևը դարձել է բրոնզե մեդալակիր:
Այսօր պայքարի մեջ ներգրավվել է 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:
Նմանատիպ նյութեր
7944 դիտում
23:21 09-07-2017
Ըմբիշ Գեորգի Կետոևը 3-րդ տեղն է զբաղեցրել Ալի Ալիևի հուշամրցաշարում
2412 դիտում
20:20 05-05-2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չի հասել Ալի Ալիեւի հուշամրցաշարում
3101 դիտում
16:29 24-04-2016
Գեորգի Կետոևը` ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր
Այս բաժնից
2767 դիտում
20:36 14-12-2024
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց դանիացիներին
3790 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2524 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ