211652_close_icon
views-count3689 դիտում article-date 11:10 17-02-2014

Niva-ն կթողարկվի մինչև 2021 թ.

«АвтоВАЗ»-ը մտադիր է նորացնել լեգենդար Lada 4x4 ամենագնացը, որը, սովորաբար, Նիվա են կոչում: Ըստ «АвтоВАЗ» կոնցեռնի ներկայացուցիչների, ակնկալվում է, որ մոդելն ավելի անցանելի կդառանա և կթողարկվի առնվազն մինչև 2021թ-ը: Այս ժամանակահատվածում մեքենան նախատեսվում է արդիականացնել և համալրել որոշ նոր հնարավորություններով: Հայտնի է, որ դասական Niva-ն նոր սրահ կունենա, ինչպես նաև տաքացվող նստատեղեր, տաքացվող հայելիներ, կոնդիցիոներ, 83 ձիաուժ հզորությամբ նոր շարժիչ: Այս պահին, ըստ ավտոկոնցեռնի տեղեկությունների, նորացված և արդիականացված մոդելը փորձարկման փուլում է գտնվում: Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ ամենագնացը կթողարկվի մինչև 2017թ-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր