2540 դիտում
22:00 17-02-2014
Եվս մեկ ադրբեջանական կասկածելի սողանքի մասին
Կրկին Ադրբեջան և կրկին շա՜տ կասկածելի որոշ մարդիկ, լինելով Ադրբեջանի քաղաքացիներ, Հայաստանից քաղաքական ապաստարան են խնդրում: Այն, որ դրսից եկող ամեն ինչ հարկավոր է լավ քննել, ապա նոր ընդունել կամ մերժել, գոռում են բոլորը (թեև այս գոռոցին հետևում են քչերը), իսկ երբ այդ «դուրսը» Ադրբեջանն է, ապա այստեղ զգոնությունը և սառը դատողականությունը, նույնիսկ, փոքր-ինչ անտեսելն առնվազն դատապարտելի է. չի սխալվում ռուս գրող Վ.Ս.Պիկուլը, ով արևելյան պատերազմը համարում է նենգ, անընդհատ և ամենաթույլատրելի:
Ադրբեջանը՝ որպես քաղաքական կամ էթնիկ միավոր, ստեղծվել է` իրագործելով պանթուրքիզմի ծրագրի մի զգալի մասը: Այս կիսապարսիկ, կիսասուի, կիսաշիա մահմեդական զանգվածը այսքան կայունացավ, և դեռ կայունանալուց առաջ էլ կրակ ու պատիժ դարձավ հայերիս համար ինչ-ինչ թուրքական և կիսաթուրքական գործիչների ու կազմակերպությունների ջանքերով: Թուրքիան իր բեկորներից նետում է ոչ-թուրքական տարածք (այս պատմությունը կրկնվում է ո՛չ միայն հայկական տարածաշրջաններում), իսկ այդ բեկորը, որը կարող է լինել ոչ միայն մի ընտանիք, այլ` թեկուզ մեկ անձ, սկսում է բազմանալ և քաղցկեղի նման ճառագում է ողջ տարածքով մեկ: Հենց այդ նույն տարածքի բնիկների մտավոր ցածր կարողություն ունեցող խավը, չգիտես, թե ինչ չգրված օրենքով, սկսում է ընդօրինակել այդ «նորագոյացության» կենցաղը. քիչ չեն դեպքերը, երբ գյուղում բնակվում է մի քանի թուրք ընտանիք և այդ գյուղը ժողովրդական լայն մասսաներն անվանում են «թուրքի գյուղ»: Բավական է, որ մի աղբյուրի, մի ծառի, մի բլրի… թուրքն իր լեզվով մի անվանում կպցնի, և այս նույն մասսաները, ինչպես հովիվ չունեցող ոչխարի սուրու, սկսում են տեղանունն անվանել թուրքի լեզվով:
Սրան ավելացնենք նաև Ղուրանի այն կետը, ըստ որի, մուսուլմանը կարող է ժամանակավորապես ուրանալ իր հավատը, գլուխը կախել այլադավանի առաջ, ընկերանալ կամ ծառայել նրան՝ պայմանով, որ եթե հետագայում տասնապատիկ վրեժ կլուծի «գյավուրից»: Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ թուրքի գլուխը ողջ Ղուրանից, որքան էլ այն պարզ ու պրիմիտիվ լինի, մտնում է միայն այս կետը:
Այսպես, Թուրքիան վիժեց Ադրբեջանը, իսկ հիմա ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը չի վիժում մի նոր էթնիկ-քաղաքական միավոր, որը բանականորեն ներկայացվում է` իբրև հալածական ընտանիք: Պարզ է. հո չէի՞ն ասելու. «…գալիս ենք՝ հենց ներսից հայերին լափելու»:
Բայց ենթադրենք, իրականում այդ ադրբեջանցիները հալածվում են իրենց իշխանություններից: Ո՞րն է Հայաստանի շահը, եթե նրանց ապաստան տա: Հենց սկզբից բացառենք այն հնարավոր կարծիքը, իբր, ասենք, քանի որ [url=https://shamshyan.com/hy/article/140204165802/#.UvDlDT0yxOI.facebook]Ջ. Օրուջևի կինը [/url]հայ է և ՀՀ-ն ապաստան է տալիս ազգությամբ հայ մի կնոջ, վերջինիս հետ էլ` նրա ընտանիքին. նրանք կգան Հայաստան, կմոռանան իրենց ադրբեջանական կենցաղը, ամուսինը և երեխաները հայեցի դաստիարակություն կստանան, կինը` «հայուհին», կվերադաստիարակվի… և այս դժվարին ժամանակ, երբ արտագաղթի պատճառով ՀՀ-ն, ամենից առաջ, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է ապրում, այս ճգնաժանը, թեկուզ չնչին չափով, կթուլացվի: Այն, որ Օրուջևի կինը միայն հայկական արմատներ ունի, որն էլ գիտակցության մակարդակում առանձնապես չի փայլում, այլ կարիք է զգում ադրբեջանական իշխանությունների հիշեցման, չի կարող կնոջը դարձնել հայուհի: Ընտանիքի մնացած անդամների մասին չենք էլ ուզում խոսել: Վերջապես, միաձուլման համար ամենակարևոր կապը ամուսնականն է. արդ, ո՞վ իր դստերը կամ որդուն կամուսնացնի Ադրբեջանից Հայաստան «քոչած» ընտանիքի զավակի հետ: Եթե ֆինանսապես ապահովված լինեն, երևի ոմանք անտեսեն հասարակական նախատինքը, բայց այս դեպքում, ընտանիք մուտք գործած հայը ոչ միայն չի կարող նրանց հայացնել, այլ կստացվի ճիշտ հակառակը:
Վերջապես, կարո՞ղ է արդյոք, բազմաթիվ խնդիրների տակ կքացող ՀՀ-ն մտահոգվել Ադրբեջանից Հայաստան փախչող, պրոբլեմներով օժտված, անհայտ ծագում ու նպատակներ ունեցող մարդկանցով: Կարելի է սատարել սրանց և անունը դնել` արևմտյան «մարդասիրական» կազմակերպությունների աչքին միավորների վաստակում և դրանով իսկ ևս մեկ անգամ արտաքին աշխարհին ցույց տալ պարտադրանքներին ու սադրանքներին ենթարկվելու պատմական ավանդույթ դարձած մեր թուլությունը: Ո՛չ, չի՛ կարելի:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
15:24 31-03-2015
Եվս մեկ բարոյական հաղթանակ հայ-ադրբեջանական հակամարտությունում
7238 դիտում
20:37 27-09-2020
Արծրուն Հովհաննիսյան. Եվս մեկ ադրբեջանական ԱԹՍ է խոցվել
Այս բաժնից
1207 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4675 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած