Արծրուն Հովհաննիսյան. Եվս մեկ ադրբեջանական ԱԹՍ է խոցվել
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք»:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Ավելի վաղ հայտնել են, որ հայկական կողմը խոցել է երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, հարվածային 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ:
Նախնական տվյալներով Արցախի Հանրապետության զինված ուժերում նույնպես կան կորուստներ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ:
Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։